10:15  ,  22 նոյեմբերի, 2018

«Արսենալը» փոխարինող է գտել Ուելբեկին

Լոնդոնի «Արսենալը» փոխարինող է փնտրում անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկին, որը ծանր վնասվածքի պատճառով տեւական ժամանակ բացակայելու է խաղադաշտից:

The Times-ի համաձայն՝ անգլիական ակումբի ընտրությունը կանգ է առել ֆրանսիական «Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեի վրա: «Արսենալը» 23-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստին կփորձի ձեռք բերել այս ձմռանը:

Այս մրցաշրջանում Պեպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 8 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում