00:51  ,  22 նոյեմբերի, 2018

Մատան բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մտադիր է մնալ անգլիական ակումբում, հաղորդում է ESPN-ը:

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստը բանակցում է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման հարցով: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս:

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ Մատան կարող է ամռանն անվճար բաժին հասնել «Արսենալին»:

Մատան «Մանչեսթեր Յունայթեդ»  է տեղափոխվել 2014թ. հունվարին Լոնդոնի «Չելսիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում