00:23  ,  22 նոյեմբերի, 2018

Արսեն Վենգեր. Հույս ունեմ, որ 2022-ին տեղի կունենա իսկական աշխարհի առաջնություն

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը հույս ունի, որ 2022 թվականին Քաթարում տեղի կունենա իսկական աշխարհի առաջնություն եւ Աֆրիկայի, Ասիայի, Հարավային Ամերիկայի թիմերը լուրջ մրցակցություն ցույց կտան եվրոպական հավաքականներին:

«2018-ի աշխարհի առաջնությունը գերազանց մրցաշար էր, բայց նման էր Եվրոպայի առաջնության հրավիրյալ Բրազիլիայի հետ: Իհարկե, բոլորը հասկանում էին, որ Բրազիլիայից բացի, մյուս թիմերը չեն կարող հավասար պայքար մղել եվրոպական թիմերի հետ: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ այլ կերպ կլինի»,- Վենգերի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում առաջին չորս տեղերը գրավել են Ֆրանսիան, Խորվաթիան, Բելգիան եւ Անգլիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում