23:55  ,  21 նոյեմբերի, 2018

«Բավարիայի» նորեկն անցկացրել է առաջին մարզումը Մյունխենում

«Բավարիայի» կանադացի նորեկ Ալֆոնսո Դեւիսը ժամանել է Մյունխեն, բուժզննում է անցել եւ անցկացրել առաջին մարզումը գերմանական թիմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բավարիան» ՄԼՍ-ի «Վանկուվեր Ուայթկեպս» ակումբի հարձակվողի հետ պայմանագիրը կնքել էր ամռանը եւ սպասում էր, երբ նա կդառնա 18 տարեկան՝ նոյեմբերի 2:

Ալֆոնսո Դեւիսի տրանսֆերի համար գերմանական ակումբը վճարել է 12 միլիոն դոլար: Գործարքն իր մեջ պարունակում է մի շարք բոնուսներ, այդ պատճառով տրանսֆերը կարող է կազմել մինչեւ 28 միլիոն դոլար: Կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Նրա պաշտոնական նորամուտը «Բավարիայում» կլինի հունվարի 4-ին:

Կանադացի հարձակվողն MLS-ում նորամուտը նշել է 15 տարեկանում՝ դառնալով լիգայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը ամերիկացի Ֆրեդի Ադուից հետո:

ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում Դեւիսը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել է 10 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում