23:22  ,  21 նոյեմբերի, 2018

Կարլսեն - Կարուանա. Չեմպիոնը չկարողացավ միավորի վերածել զգալի առավելությունը

Լոնդոնում շարունակվող շախմատային թագի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան անցկացրին 9-րդ պարտիան: Սպիտակներով խաղաց Կարլսենը, որն ընթացքում ուներ զգալի առավելություն, սակայն վերածել միավորի չկարողացավ: 56-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի: Հաշիվը հավասար է՝ 4.5:4.5:

Նոյեմբերի 22-ին կանցկացվի 10-րդ պարտիան:

Հիշեցնենք, որ անցկացվելու է 12 դասական պարտիա: Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե  դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:

Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում