22:47  ,  21 նոյեմբերի, 2018

Գրիզմանը Ուրուգվայի հավաքականի դեմ խաղացել է հատուկ խաղակոշիկներով (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Ուրուգվայի թիմի դեմ ընկերական խաղում հանդես է եկել Puma-ի պատրաստած հատուկ խաղակոշիկներով՝ Ֆրանսիայի եւ Ուրուգվայի դրոշների գույներով: Գրիզմանը հայտնի է հայրենիքից բացի, Ուրուգվայի նկատմամբ առանձահատուկ սիրով:

«Հատուկ զույգ, ինձ համար հատուկ խաղի համար»,- գրել է Գրիզմանը սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով: Միակ գոլը 11 մետրանոցից խփել է Օլիվյե Ժիրուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում