21:49  ,  21 նոյեմբերի, 2018

«Արսենալը» կփորձի ձեռք բերել «Լիվերպուլի» խաղացողին

Լոնդոնիի «Արսենալը» ցանկություն ունի ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոյին: 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Տրանսֆերի նախաձեռնողը «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին է, որի ղեկավարությամբ Մորենոն խաղացել է իսպանական «Սեւիլիայում»:

«Արսենալը» փոխարինող է փնտրում 32-ամյա իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալին, որի պայմանագրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում