20:44  ,  21 նոյեմբերի, 2018

Լագնոյին կես միավոր է բաժանում աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ մրցակարգով) եզրափակիչում ռուսաստանցի Կատերինա Լագնոն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Ցզյույ Վենցզյունի հետ երրորդ պարտիան սեւ ֆիգուրներով ավարտեց ոչ ոքի: Լագնոն հաղթում է 2:1 հաշվով:

Չորրորդ պարտիայում (նոյեմբերի 22-ին) ոչ ոքի խաղալու դեպքում, ռուսաստանցին կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հավասար հաշվի դեպքում, կանցկացվի թայ-բրեյք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում