19:16  ,  21 նոյեմբերի, 2018

ՀՖՖ-ի շնորհակալությունը՝ երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականին երկրպագուներին:

«Զգալ դրսում, ինչպես տանը: Շնորհակալություն Շվեյցարիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հոլանդիայի տարբեր քաղաքներից և իհարկե Երևանից Լիխտենշտեյն հասած բոլոր հայ երկրպագուներին: Մենք զգում էինք ձեր աջակցությունը խաղից առաջ, ընթացքում և հետո»,- գրում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Վադուցում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է խաղացել Լիխտենշտեյնի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում