18:45  ,  21 նոյեմբերի, 2018

Ռոնալդուն չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, գրում են իտալական հեղինակավոր Gazzetta dello Sport, Corriere dello Sport եւ La Stampa պարբերականները:

Սպասվում է, որ Ռոնալդուն կամ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 10 տարի անց չեն լինի «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Մրցանակի գլխավոր հավակնորդն է «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը ՖԻՖԱ-ի վարկածով արժանացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Հիմնական հավակնորդներից են նաեւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանն («Ռեալ») ու հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում