18:09  ,  21 նոյեմբերի, 2018

Իռլանդիայի հավաքականի մարզիչներ Մարտին Օ՝Նիլն ու Ռոյ Քինը հեռացել են պաշտոններից

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում անհաջող մրցելույթից հետո Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օ՝Նիլն ու երկրորդ մարզիչ Ռոյ Քինը հեռացել են պաշտոններից:

Իռլանդիայի հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնից նահանջել է C դիվիզիոն:

«Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալ է Մարտինին եւ Ռոյին նախորդ հինգ տարիներին Իռլանդիայում հավաքականում կատարած աշխատանքի համար»,- ասել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դոնալդ Կոնվեյը:

Օ՝Նիլը Իռլանդիայի հավաքականը գլխավորում էր 2013թ. նոյեմբերից: Ազգերի լիգայի խմբային փուլում Իռլանդիան Դանիայի եւ Ուելսի հետ պայքարում վաստակել է 2 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում