17:49  ,  21 նոյեմբերի, 2018

Մբապեն ու Նեյմարը կապաքինվեն մինչեւ «Լիվերպուլի» դեմ խաղը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ, բրազիլացի Նեյմարն ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն կհասցնեն ապաքինվել մինչեւ անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է RMC-ն:

Ֆուտբոլիստները վնասվածքներ են ստացել անցած երեկո ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումներում: Կամերունի դեմ խաղում Նեյմարը փոխարինվել էր 8-րդ րոպեին: Մբապեն ուրուգվայցիների հետ խաղում փոխարինվել է 36-րդ րոպեին: Երկու հանդիպումներում էլ նույն՝ 1:0 հաշվով, հաղթել էին Ֆրանսիան ու Բրազիլիան:

Փարիզում կայանալիք ՊՍԺ - «Լիվերպուլը» հանդիպումը նոյեմբերի 28-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում