17:08  ,  21 նոյեմբերի, 2018

Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստները վերարկուները տվել են մրսող երեխաներին

Ֆուտբոլի Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստները շոտլանդացիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղից առաջ վերարկուները փոխանցել են իրենց դաշտ ուղեկցող երեխաներին:

Գլազգոյում կայացած խաղից առաջ ֆուտբոլիստները հիմնի կատարման ժամանակ նկատել են, որ երեխաները մրսում են եւ անտարբեր չեն մնացել դրան: Իսրայելցի ֆուտբոլիստների արարքը բարձր գնահատականի է արժանացել սոցցանցերում:

Այդ խաղում Շոտլանդիայի հավաքականը հաղթել էր 3:2 հաշվով եւ, խմբում գրավելով առաջին տեղը, նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում