16:10  ,  21 նոյեմբերի, 2018

Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ հնգյակը

Tuttosport-ը հրապարակել է Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ հնգյակը:

Եվրոպայի մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն հոլանդացի Մատեյս դե Լիգթը («Այաքս»), անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը («Լիվերպուլ»), հոլանդացի Ջաստին Կլյույվերտը («Ռոմա»), բրազիլացի Վինիսուս Ժունիորը («Ռեալ») եւ իտալացի Պատրիկ Կուտրոնեն («Միլան»):

Քվեարկությանը մասնակցում են 30 լրագրողներ տարբեր երկրներից:

Նախորդ տարի Golden Boy մրցանակին արժանացել էր Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում