16:43  ,  21 նոյեմբերի, 2018

«Յուվենտուսը» աչք է դրել Ռեշֆորդի վրա, «Մանչեսթեր Յունայթեդը» քայլեր է ձեռնարկում

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին:

The Times-ի համաձայն՝ իտալական ակումբն արդեն սկսել է տեղեկատվություն հավաքել 21-ամյա անգլիացու վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին ցանկանում է երկարաձգել Ռեշֆորդի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված են մինչեւ 2020 թվականի ամառը: Անգլիական ակումբը պատրաստ է կրկնապատկել հարձակվողի աշխատավարձը՝ այն հասցնելով շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգի:

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է, իսկ գլխավոր թիմում խաղում է 2016 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս