15:46  ,  21 նոյեմբերի, 2018

Կոսովոյի հավաքականի երկրպագուները սուլել են Ադրբեջանի օրհներգի ժամանակ

Ֆուտբոլի Կոսովոյի հավաքականի երկրպագուները ադրբեջանցիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղից առաջ սուլել են Ադրբեջանի օրհներգի ժամանակ:

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում կայացած խաղում դաշտի տերերը հաղթել էին 4:0 հաշվով եւ, վաստակելով 14 միավոր, առաջին տեղով դուրս եկել հաջորդ փուլ: Ադրբեջանցիները 9 միավորով երկրորդ տեղն էին գրավել խմբում:

Հիշեցնենք, որ Կոսովոյի հավաքականը գլխավորում է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, որը 2014-2015-ն աշխատել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Դա նրա առաջին աշխատանքային փորձն էր հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում