14:09  ,  21 նոյեմբերի, 2018

Մարադոնան կարող է դառնալ Ուսեյն Բոլթի մարզիչը

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, վերջերս ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում:

Marca- համաձայն՝ 32-ամյա ջամայկացին բանակցում է մեքսիկական «Դորադոս» ակումբի հետ, որի գլխավոր մարզիչն է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

Վերջերս Բոլթը հայտարարել էր, որ կհեռանա ֆուտբոլից, եթե որեւէ ակումբի հետ պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին արագավազորդը հրաժարվել է պայմանագիր կնքել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ, որը տարեկան 150 հազար դոլար աշխատավարձ էր առաջարկել նրան։ Բոլթն ակնկալում էր ավելի բարձր աշխատավարձ։

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս բացել էր գոլերի հաշիվը «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: Նա օգոստոսից էր մարզվում ավստրալական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում