15:12  ,  21 նոյեմբերի, 2018

Մբապեի անհաջող վայրէջքը

Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել Ուրուգվայի հավաքականի հետ ընկերական խաղում:

Փարիզում կայացած խաղում 19-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 36-րդ րոպեին: Մբապեն ուսի վնասվածք է ստացել անհաջող վայրէջք կատարելու հետեւանքով: Նա խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն վերականգնողական փուլի վերաբերյալ տեղեկություն դեռ չկա:

Հիշեցնենք, որ այդ խաղում ֆրանսիացիները հաղթել էին նվազագույն հաշվով: Միակ գոլը երկրորդ խաղակեսում 11 մետրանոցից խփել էր «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում