13:07  ,  21 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Յուրա Մովսիսյանը մեկ գոլ զիջեց խմբային փուլի լավագույն ռմբարկուին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում բաժանեց երկրորդ տեղը:

Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվողն ընտրական փուլում մասնակցեց 4 խաղի եւ դարձավ 5 գոլի հեղինակ: 4 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքական վերադարձած Մովսիսյանից ավելի շատ գոլ խփեց միայն Սերբիայի հավաքականի եւ անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը, որը 6 խաղում աչքի ընկավ 6 անգամ: Հայ հարձակվողը 2-5-րդ տեղերը բաժանեց շոտլանդացի Ջեյմս Ֆորեստի (3 խաղ), շվեյցարացի Հարիս Սեֆերովիչի (4 խաղ) ու բելառուս Ստանիսլավ Դրագունի (6 խաղ) հետ:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը 4 գոլ էր խփել Ջիբրալթարի թիմի դեմ խմբային փուլի 5-րդ տուրի խաղում (6:2)՝ դառնալով Հայաստանի հավաքականի կազմում պոկերի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը: Եվս մեկ անգամ նա աչքի էր ընկել մակեդոնացիների դեմ երեւանյան խաղում (4:0):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով