12:35  ,  21 նոյեմբերի, 2018

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչեւ 2021 թվականը ձեռք բերել իր խաղացողներին

Անգլիական «Լիվերպուլը», բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կուոտինյոյին «Բարսելոնային» վաճառելուց հետո, գաղտնի պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ:

Պայմանագրի համաձայն՝ առաջիկա 3 տարում «Բարսելոնան» իրավունք չունի ձեռք բերել «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, գրում է Cadena Ser-ը: 

Կոուտինյոյի տրանսֆերից լիվերպուլցիները ստացել էին 160 միլիոն եվրո: «Բարսելոնան» նաեւ երաշխավորել է, որ առաջիկայում չի փորձի գնել անգլիական ակումբի այլ խաղացողների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում