12:18  ,  21 նոյեմբերի, 2018

Բեռնար Շալանդը՝ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակի մասին

Ֆուտբոլի Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը մեկնաբանել է Ադրբեջանի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղում: Այդ հաղթանակի շնորհիվ շվեյցարացի մասնագետի գլխավորած թիմն առաջին տեղը գրավեց խմբում եւ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

«Շատ գոհ եմ այսօրվա խաղից: Որոշ հարցեր ունեի խաղից առաջ, եւ թիմը պատասխանեց դրանց դաշտում: Խմբում առաջին տեղ գրավելը մեր երազանքն էր: Գիտեի, որ դա հնարավոր է: Հեշտ չէ, բայց հնարավոր է: Մրցաշարից առաջ, խոսելով մեր նպատակների մասին, ես չէի ասել, որ անպայման պետք է հաղթենք խմբում: Ես ասել էի, որ պետք է առաջադիմենք, զարգանանք ու ցուցադրենք լավ ֆուտբոլ: Եվ մենք տեսանք դա:

Հավատում եմ, որ կարող ենք նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր: Պետք է հաղթենք 2 խաղերում: Կիսաեզրափակիչում հյուրընկալվելու ենք Մակեդոնիային: Դրանից առաջ հանդես կգանք ընտրական փուլում, որտեղ մեզ կարող են բաժին հասնել Գերմանիան ու Ֆրանսիան: Եվրոպայի առաջնությունում Ազգերի լիգայի միջոցով հայտնվելը շատ ավելի հեշտ է»,- Շալանդի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2014-2015-ը։ Դա նրա առաջին աշխատանքային փորձն էր հավաքականներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում