11:42  ,  21 նոյեմբերի, 2018

Նեյմարը խուսափել է լուրջ վնասվածքից

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածքի մասին: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Կամերունի հավաքականի հետ ընկերական խաղում, որում փոխարինվել էր 8-րդ րոպեին:

«Նեյմարի վնասվածքը լուրջ չէ: Իհարկե, որոշ ժամանակ է հարկավոր ստույգ ախտորոշում տալու համար, եւ նա կանցնի որոշ թեստեր»,- բժշկի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Միլթոն Քինս քաղաքում կայացած խաղում բրազիլացիները հաղթել էին 1:0 հաշվով: Միակ գոլն առաջին խաղակեսում խփել էր Նեյմարին փոխարինած Ռիշարլիսոնը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում