01:50  ,  21 նոյեմբերի, 2018

Բրազիլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի հավաքականների հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը Անգլիայի Միլթոն Քինս քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց Կամերունին: Միակ գոլը խփեց Ռիշարլիսոնը, որը 8-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած Նեյմարին:

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն ընդունեց Ուրուգվայի թիմին եւ հաղթեց Օլիվյե Ժիրուի գոլի շնորհիվ՝ 1:0:

Իտալացիները նույն հաշվով ուժեղ էին ԱՄՆ-ից, ալբանացիները՝ Ուելսից:

Ընկերական հանդիպումներ

Բրազիլիա - Կամերուն՝ 1:0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 45

Իտալիա - ԱՄՆ՝ 1:0 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 90+4

Ֆրանսիա - Ուրուգվայ՝ 1:0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 52, 11մ

Ալբանիա - Ուելս՝ 1:0

Բեկիմ Բալայ, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում