01:37  ,  21 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգայի խմբային փուլն ավարտվեց. Օրվա արդյունքներն ու փլեյ-օֆֆի վերջին մասնակիցները (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին խմբային մրցաշարը եւ հայտնի դարձան փլեյ-օֆֆի վերջին մասնակիցները:

A դիվիզիոնի երրորդ խմբում մրցաշարային նշանակություն չունեցող Պորտուգալիա – Լեհաստան խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: Պորտուգալիան ժամանակից շուտ էր ապահովել առաջին տեղն ու Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը: Գավաթը եւ Եվրո-2020-ի ուղեգիրը պորտուգալացիների հետ կվիճարկեն Հոլանդիան, Շվեյցարիան եւ Անգլիան:

B դիվիզիոնի երկրորդ խմբում Շվեդիայի հավաքականը տանը 2:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի թիմին, գրավեց առաջին տեղը եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Շվեդիան ու Ռուսաստանը վաստակեցին 7-ական միավոր, սակայն 1 գոլի տարբերությամբ ռուսները զբաղեցրին երկրորդ տեղը:

C դիվիզիոնի առաջին խմբում Շոտլանդիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց իսրայելցիներին եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը: Իսրայելը 6 միավորով երկրորդն է:

Այս դիվիզիոնի չորրորդ խմբից հաջորդ փուլ դուրս եկավ Սերբիան, որը 4:1 հաշվով հաղթեց Լիտվային եւ 14 միավորով գրավեց առաջին տեղը: Ռումինիան հետ մնաց 2 միավոր:

D դիվիզիոնի երրորդ խմբում առաջին տեղի եւ փլեյ-օֆֆի ճակատագիրը վճռվեց Կոսովո - Ադրբեջան խաղում: Կոսովցիները հաղթեցին 4:0 հաշվով եւ շարունակում են պայքարը:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

դիվիզիոն

Երրորդ խումբ

Պորտուգալիա - Լեհաստան՝ 1:1 (տեսանյութ)

Անդրե Սիլվա, 34 - Արկադիուշ Միլիկ, 66, 11մ

Հեռացում՝ Պերեյրա Դանիլու (Պորտուգալիա), 63

դիվիզիոն

Երկրորդ խումբ

Շվեդիա - Ռուսաստան՝ 2:0

Վիկտոր Լինդելյոֆ, 41, Մարկուս Բերգ, 72

դիվիզիոն

Առաջին խումբ

Շոտլանդիա - Իսրայել՝ 3:2 (տեսանյութ)

Ջեյմս Ֆորեսթ, 34, 43, 64 - Բիրամ Կայալ, 9, Էրան Զահավի, 75

Չորրորդ խումբ

Չեռնոգորիա - Ռումինիա՝ 0:1

Ջորջե Ցուկուդիան, 44

Սերբիա - Լիտվա՝ 4:1

Արտուրաս Ժուլպա, 51, ինքնագոլ, Ալեքսանդր Միտրովիչ, 58, Ալեքսանդր Պրիյովիչ, 71, Ադեմ Լյաիչ, 74 - Դեյմանտաս Պետրավիչյուս, 64

դիվիզիոն

Երրորդ խումբ

Կոսովո - Ադրբեջան՝ 4:0

Արբեր Զենելի, 2, 50, 76, Ամիր Ռահմանի, 61,

Մալթա - Ֆարերյան կղզիներ՝ 1:1

Խուան Կորբալան, 4 - Ռենե Յոնսեն, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում