00:36  ,  21 նոյեմբերի, 2018

Նեյմարը վնասվածք է ստացել

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Կամերունի հավաքականի հետ ընկերական խաղում եւ փոխարինվել է արդեն 8-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ռիշարլիսոնը, որը դարձել է գոլի հեղինակ:

Անգլիայի Միլթոն Քինս քաղաքում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո բրազիլացիները հաղթում են 1:0 հաշվով:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում