23:54  ,  20 նոյեմբերի, 2018

2018-ին աշխարհի ուժեղագույն թենիսիստների վաստակած մրցանակային գումարը

Այս տարի համաշխարհային թենիսում բոլորից շատ մրցանակային գումար է ստացել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը վաստակել է 12.6 միլիոն դոլար, հաղորդում է ATP-ի կայքը:

Երկրորդ տեղում իսպանացի Ռաֆայել Նադալն է՝ 8.66 միլիոն դոլար, երրորդը Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւն է՝ 7.72 միլիոն դոլար, չորրորդը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է՝ 7.6 միլիոն դոլար:

Ամենաշատ ստացած 10 թենիսիստները միասին վաստակել են 64.2 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով