22:22  ,  20 նոյեմբերի, 2018

«Արսենալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» կիսապաշտպանի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հետաքրքրված է իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսի ծառայություններով, հաղորդում է Football Espana-ն:

22-ամյա Ֆորնալսը դիտարկվում է փոխարինող ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, որը չի ցանկանում  երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

«Արսենալը» պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել 20 միլիոն եվրո, թեեւ նրա պայմանագրով տրանսֆերային գին է սահմանված 30 միլիոն եվրո:

Ֆորնալսը «Վիլյառեալ» է տեղափոխվել 2017թ. ամռանը «Մալագայից» 12 միլիոն եվրոյով: Նրա պայմանագիրն իսպանական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆորնալսը մասնակցել է 12 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում