21:46  ,  20 նոյեմբերի, 2018

ԱԱ եզրափակիչ. Լագնոն հաղթեց Վենցզյունին

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնության (նոկաուտ մրցակարգ) եզրափակիչում ռուսաստանցի Կատերինա Լագնոն մրցում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող չինացի Ցզյույ Վենցզյունի հետ: Երկրորդ պարտիայում Լագնոն սպիտակ ֆիգուրներով հաղթանակ է տարել: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:

Երրորդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Եզրափակիչում անցկացվում է չորս դասական պարտիա: Հաղթող է դառնում 2.5 միավորի առավելություն նվաճած շախմատիստուհին:  Հավասար հաշվի դեպքում, կանցկացվի թայ-բրեյք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում