20:50  ,  20 նոյեմբերի, 2018

«Ռեալը» մտադիր է երկարաձգել Նավասի պայմանագիրը եւ բարձրացնել աշխատավարձը

Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ, որը բելգիացի Տիբո Կուրտուայի գալուց հետո կորցրել է հիմնական դարպասապահի կարգավիճակը թիմում:

Արքայական ակումբը Կեյլոր Նավասին կառաջարկի նոր պայմանագիր մինչեւ 2021 թվականը՝ աշխատավարձը բարձրացնելով: Ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 4 միլիոն եվրո, նոր պայմանագրով կստանա 5 միլիոն եվրո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կեյլոր Նավասը մասնակցել է 2 հանդիպման: Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 3 հանդիպման:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում