20:06  ,  20 նոյեմբերի, 2018

Հոլանդիայի Մ-19 հավաքականը՝ երեւանյան մրցաշարի հաղթող

Ֆուտբոլի Հոլանդիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականը նվաճեց Երեւանում ավարտված միջազգային ընկերական մրցաշարի հաղթողի կոչումը՝ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիայի Մ-19 հավաքականին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին նաեւ Հայաստանի եւ Գերմանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները:

Հայաստանի Մ-19 թիմը 0:7 հաշվով պարտվել է Գերմանիային, 0:4 հաշվով՝ Հոլանդիային, 1:5 հաշվով՝ Պորտուգալիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում