19:41  ,  20 նոյեմբերի, 2018

Խաչանովն ու Ջոկովիչը ամանորյա տոնական օրերին կխաղան Աբու Դաբիում եւ Դոհայում

Հայտնի են Դոհայի մրցաշարի մասնակիցները: Քաթարում կխաղան աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, Ռուսաստանի առաջին ռակետ, Կարեն Խաչանովը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, իտալացի Մարկո Չեկինատոն, բելգիացի Դավիդ Գոֆենը, վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, հաղորդում է Tennis World USA-ը:

Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը:

Ջոկովիչը, Խաչանովն ու Տիմը մինչեւ Դոհայի մրցաշարը, դեկտեմբերի 27-ից 29-ը կմասնակցեն նաեւ Աբու Դաբիի Mubadala World Tennis Championship մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում