18:12  ,  20 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» 19-ամյա հարձակվողը մտադիր է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը

Մադրիդի «Ռեալը» մոտ է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Բրաիմ Դիասին ձեռք բերելուն: Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը համարվում է իսպանական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը:

Բրաիմ Դիասի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Արքայական ակումբի գրավիչ առաջարկից հետո Դիասը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել եւ անվճար կտեղափոխվի Մադրիդ:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում «Մանչեսթեր Սիթին» «Ֆուլհեմին» հաղթել էր Բրաիմ Դիասի դուբլի շնորհիվ՝ 2:0: 

Դիասը 2013-ին է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվել իսպանական «Մալագայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս