17:47  ,  20 նոյեմբերի, 2018

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուին

Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչին: 20-ամյա սերբ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է: Նա 9 խաղում խփել է նույնքան գոլ, կատարել է նաեւ 3 գոլային փոխանցում:

Լուկա Յովիչի տրանսֆերը գլխավոր հավակնորդ էր համարվում Մյունխենի «Բավարիան», սակայն անգլիական ակումբը գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախաձեռնությամբ մրցակցության մեջ կմտնի գերմանական սուպերակումբի հետ:

Լուկա Յովիչը «Այնտրախտում» հանդես է գալիս վարձակալությամբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է պորտուգալական «Բենֆիկային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում