17:10  ,  20 նոյեմբերի, 2018

NBA-ի աստղը խաղի ժամանակ կոպտել է երկրպագուին

«Գոլդեն Սթեյտի» առաջատարներից Կեւին Դյուրանտը «Դալասի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղում կոպտել է երկրպագուներից մեկին:

Խաղի ժամանակ ամերիկացի բասկետբոլիստը մոտեցել է առաջին շարքում նստած երկրպագուին եւ ասել հետեւյալը. «Դիտիր այս անիծյալ խաղը եւ ձայնդ կտրիր»:

Հիշեցնենք, որ այդ խաղում NBA-ի գործող չեմպիոնը պարտվել էր 109:112 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում