16:10  ,  20 նոյեմբերի, 2018

Կարեն Գրիգորյանը 10 հնարավորից վաստակել է 9.5 միավոր

2015թ. շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը «Նաֆթագազ» թիմի կազմում մասնակցել է Սերբիայի ակումբային առաջնության երկրորդ խմբին, որում հանդես են եկել 11 թիմեր:

«Նաֆթագազը» հաղթել է բոլոր 10 մրցախաղերում եւ գրավել առաջին տեղը: Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 9.5 միավոր եւ 15 կետով բարելավել իր անհատական վարկանիշը, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում