15:56  ,  20 նոյեմբերի, 2018

«Ռեալը» 100 միլիոն է նախատեսել Պրեմյեր լիգայի 2 ֆուտբոլիստների համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող 2 ֆուտբոլիստների:

The Sun-ի համաձայն՝ Արքայական ակումբի թիրախում են «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը եւ «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը, որոնց ձեռք բերելու համար մադրիդցիները պատրաստ են ներդնել մոտ 100 միլիոն եվրո: Նշվում է, որ Ռեշֆորդի տրանսֆերը կարժենա 56 միլիոն եվրո, իսկ Էրիկսենինը՝ 45:

2 ֆուտբոլիստների գործող պայմանագրերերն էլ նախատեսված են մինչեւ 2020 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում