14:07  ,  20 նոյեմբերի, 2018

Գերմանիայի հավաքականը կրկնել է 40 տարվա անհաջողություն

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը, ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում ոչ ոքի խաղալով հոլանդացիների հետ, կրկնել է 40 տարվա անհաջողություն:

Գերմանացիները չեն կարողանում հաղթանակ տանել 5-րդ պաշտոնական խաղում անընդմեջ: Նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 1978/79 մրցաշրջանում, փոխանցում է Opta-ն:

Նախորդ անգամ Յոահիմ Լյովի թիմը պաշտոնական խաղում հաղթել է ԱԱ-2018-ի խմբային փուլում կայացած Շվեդիայի հետ դիմակայությունում (2:1):

Հոլանդացիների հետ տնային խաղում Գերմանիայի հավաքականը 2 գոլի առավելություն ուներ մինչեւ 85-րդ րոպեն, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը: Այդ ոչ ոքիի շնորհիվ հոլանդացիները A դիվիզիոնի առաջին խմբում գրավեցին առաջին տեղը եւ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Բունդեսթիմն էլ իր հերթին նահանջեց Ազգերի լիգայի B դիվիզիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում