13:33  ,  20 նոյեմբերի, 2018

Լիխտենշտեյնի հավաքականի մարզիչ. Մեր թիմը ցուցադրեց, որ դեռ ողջ է

Ֆուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը մեկնաբանել է Հայաստանի թիմի հետ տնային ոչ ոքին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում:

«Շատ երջանիկ եմ եւ հպարտ իմ թիմով, որը ցուցադրեց, որ դեռ ողջ է: Հաճելի է զգալ դա, եւ նոր մարզչական շտաբն ուրախ կլինի ստանալ այսպիսի թիմ»,- ավստրիացի մասնագետի խոսքը մեջբերում է Լիխտենշտեյնի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:

Դա Ռենե Պաուրիչի վերջին հանդիպումն էր Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, որը նա զբաղեցնում է 2013 թվականից: 2008-2012-ը 54-ամյա մարզիչը գլխավորել է նաեւ Լիխտենշտեյնի երիտասարդական հավաքականը:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Հյուրերին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլը 85-րդ րոպեին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս