12:40  ,  20 նոյեմբերի, 2018

Հոլանդիայի հավաքականի ավագի մեծահոգի քայլը

Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը մեծահոգի արարքով է առանձնացել գերմանացիների դեմ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղից հետո:

Հանդիպման վերջում անգլիական «Լիվերպուլի» պաշտպանը մոտեցել է գլխավոր մրցավար Վիդիու Հացեգանին, որի մայյրը մահացել էր վերջերս: Եզրափակիչ սուլիչից հետո ռումինացի մրցավարը չի զսպել արցունքները, իսկ Վան Դեյկը մոտեցել եւ գրկել նրան:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Հոլանդիա հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Հյուրերին պարտությունից փրկել էր Վիրջիլ վան Դեյկի գոլն ավելացված ժամանակում: Այդ ոչ ոքիի շնորհիվ հոլանդացիները A դիվիզիոնի առաջին խմբում գրավեցին առաջին տեղը եւ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս