11:12  ,  20 նոյեմբերի, 2018

Դիբալա. Հավաքականում բոլորս ցանկանում ենք, որ Մեսին վերադառնա

Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, որ ազգային թիմի խաղացողները սպասում են «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսիի վերադարձին:

«Բոլորս ցանկանում ենք, որ Մեսին վերադառնա հավաքական: Գիտենք, թե որքան կարեւոր է Լեոն մեզ համար, սակայն որոշումը նրանն է: Մեր թիմում շատ են երիտասարդ խաղացողները, եւ մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը»,- Դիբալայի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ այս ամռանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո Մեսին ժամանակավորապես դադարեցրել էր ելույթներն Արգենտինայի հավաքականում: 31-ամյա Մեսին 2005 թվականից է խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 128 խաղ եւ խփել 65 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում