10:44  ,  20 նոյեմբերի, 2018

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպման տեսությունն ու ֆոտոռեպորտաժը

ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման ֆոտոռեպորտաժը:

Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում կայացած հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Հյուրերին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլը 85-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կազմում խաղի հաշիվն 9-րդ րոպեին բացել էր Սարգիս Ադամյանը:

Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում