10:30  ,  20 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցին մեկ հարց են ուղղել Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղից հետո

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումից հետո Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացել է մեկ լրագրող։

Նա հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի հավաքականի մարզիչը գոհ է գրանցված արդյունքից, Գյուլբուդաղյանցը կարճ պատասխանել է, որ բավարարված չէ արդյունքով, քանի որ եկել էին Լիխտենշտեյն հաղթելու նպատակով, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: Հյուրերին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլը 85-րդ րոպեին:

Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով