01:57  ,  20 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հոլանդիան ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ եւ հետ թողեց Ֆրանսիային (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի առաջին խմբի վերջին խաղում Հոլանդիայի հավաքականը 2:2 հաշվով խաղաց Գերմանիայի հավաքականի հետ եւ խմբում գրավեց առաջին տեղը՝ հետ թողնելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիային: Երկու թիմերն էլ վաստակեցին 7 միավոր, սակայն գոլերի տարբերությամբ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեց Հոլանդիան: Գերմանիան գրավեց վերջին տեղը եւ հաջորդ շրջափուլում հանդես կգա B դիվիզիոնում:

Եզրափակիչ փուլում Հոլանդիայի մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Անգլիան եւ Պորտուգալիան:

Ազգերի լիգա, 6-րդ տուր

դիվիզիոն

Առաջին խումբ

Գերմանիա - Հոլանդիա՝ 2:2 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 9, Լերոյ Սանե, 19 - Կվինսի Պրոմես, 85, Վիրջիլ վան Դեյկ, 90+1

դիվիզիոն

Առաջին խումբ

Չեխիա - Սլովակիա՝ 1:0

Պատրիկ Շիկ, 32

Չորրորդ խումբ

Դանիա - Իռլանդիա՝ 0:0

դիվիզիոն

Երրորդ խումբ

Բուլղարիա - Սլովենիա՝ 1:1

Գալին Իվանով, 68 - Միխա Զայց, 75

Կիպրոս - Նորվեգիա՝ 0:2

Օլա Կամարա, 36, 48

Հեռացումներ. Վալենտինոս Սիելիս, 80 - Մոհամեդ Էլյունուսի, 90, երկրորդ դեղին քարտ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում