00:31  ,  20 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1:1 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Վադուցում անցկացնում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

9-րդ րոպեին «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որն առաջին գոլը խփեց ազգային հավաքականում: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը: Անհավանական գոլ խփեց Մարսել Բուխելը:

Ընդմիջում է:

Խմբի մյուս խաղում առաջատար Մակեդոնիան ընդունել է Ջիբրալթարին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով:

Ազգերի լիգա, D դիվիզիոն, չորրորդ խումբ, 6-րդ տուր

Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1:1 (առաջին խաղակես)

Մարսել Բուխել, 44 - Սարգիս Ադամյան, 9

Հայաստան. Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում