23:44  ,  19 նոյեմբերի, 2018

Կարեն Խաչանովը՝ Ռուսաստանի «Տարվա թենիսիստ»

ATP շարքի չորս մրցաշարերի հաղթող Կարեն Խաչանովն արժանացել է Ռուսաստանի «Տարվա թենիսիստ» անվանակարգի «Ռուսական գավաթ» մրցանակին, հաղորդում է tass.ru-ն:

Տեղի է ունեցել ռուսական թենիսի 24-րդ ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային այս մրցանակի համար: Հույս ունեմ՝ հաջորդ մրցաշրջանում շարունակել նույն ոգով եւ արդարացնել սպասելիքները»,- ասել է Խաչանովը:

Հիշեցնենք, որ հայ թենիսիստը հոկտեմբերին Մոսկվայում նվաճեց Կրեմլի գավաթը, իսկ նոյեմբերին լավագույնն էր Փարիզի «Մասթերսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում