Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի թիմի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում:
Հայաստան. Հենրի Ավագյան, Գագիկ Դաղբաշյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտակ Գրիգորյան, Ռումյան Հովսեփյան, Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:
Վադուցում կայանալիք Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքել է 12 միավոր: Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր, Ջիբրալթարը՝ 6, իսկ Լիխտենշտեյնը՝ 3: Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճում միայն խմբի հաղթողը:
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում