21:56  ,  19 նոյեմբերի, 2018

Աշխարհի բացարձակ չեմպիոն Արթուր Դալալոյան. Իհարկե, չենք ստանում ֆուտբոլիստների չափ

Սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ չեմպիոն (անհատական բազմամարտ), ռուսաստանցի Արթուր Դալալոյանը պատմել է մարզումների եւ տիտղոսը նվաճելուց հետո իր զգացողությունների մասին:

«Մենք ունենք գերազանց մարզումային պայմաններ, գերազանց կերակրում են, մարզաբազայում կան լավ բժշկություն եւ տեխնոլոգիաներ: Ամեն մրցումից հետո բուժում են, վերականգնում են, քանի որ սովորոբար բազմաթիվ ցավերով ենք վերադառնում: Իհարկե, մենք չենք ստանում այնքան, ինչքան ֆուտբոլիստները, բայց կցանկանայինք:

Անսովոր է զգալ աշխարհի լավագույն մարմամարզիկի կարգավիճակում: Բայց ես դրա մասին մտածել եմ, դրան ձգտել են: Սա ամենահեղինակավոր մեդալն է սպորտային մարմնամարզությունում: Հանգիստ ընդունեցի փաստը, քանի որ առավելագույնն էին անում դրա համար, եւ ամեն ինչ ստացվեց:

Մարզական կարիերան սկսելու լավագույն տարիքն է 6-7 տարեկանը: Այդ տարիքում արդեն երեւում են երեխայի տվյալները»,- Դալալոյանի խոսքը մեջբերում է «Նորությունների ազգային ծառայությունը»:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը պատմել էր, որ Արթուր Դալալոյանը մի քանի տարի առաջ ցանկացել է ներկայացնել Հայաստանը:

«Դալալոյանը դեռեւս 3-4 տարի առաջ ուներ ցանկություն մարզվել Հայաստանում եւ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Մենք առաջարկ էինք ստացել նրա մարզիչից, բայց անմիջապես անձնագրի հարց առաջացավ: Իսկ երբ անձնագրի հարցը լուծվեր, առաջ էր գալիս զինծառայության հարցը: Բնական է, որ որեւէ մեկը չի ցանկանա գա նորից զինծառայություն անցնի»,- ասել էր Սերոբյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում