20:21  ,  19 նոյեմբերի, 2018

Գրիզման. Զիդանը կարող էր դառնալ Ֆրանսիայի հավաքականի լավագույն մարզիչը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել մայիսին Մադրիդի «Ռեալից» հեռացած Զինեդին Զիդանին:

«Չգիտեմ՝ դեռ քանի տարի Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի Դեշամը: Նա այնքան կղեկավարի թիմը, որքան ցանկանա, քանի որ արժանի է հարգանքի կատարած աշխատանքի եւ տիտղոսի համար: Բայց ես կարծում եմ, որ Զիդանը կարող էր դառնալ Ֆրանսիայի հավաքականի լավագույն մարզիչը:

Մեր թիմի միջին տարիքը ԱԱ-2018-ում 25 էր: Վստահ եմ, որ մեր երիտասարդները 2020թ. Եվրոպայի եւ 2022թ. աշխարհի առաջնություններում դարձյալ կպայքարեն տիտղոսի համար»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Զիդանը բազմիցս հայտարարել է, որ կցանկար կարիերայի ընթացքում գլխավորել նաեւ Ֆրանսիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում