19:11  ,  19 նոյեմբերի, 2018

Մոուրինյոն Բելգիա - Իսլանդիա խաղին հետեւել է 2 ֆուտբոլիստի գործողությունների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել Ազգերի լիգայի խմբային փուլի Բելգիա - Իսլանդիա խաղին (2:0): Նա հետեւել է երկու բելգիացի ֆուտբոլիստների գործողություններին:

HLN-ի տվյալներով, Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում են եղել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը եւ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը: Երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդի» ձմեռային տրանսֆերային նպատակն են:

29-ամյա Վիտսելի տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո, 29-ամյա Ալդերվեյրելդինը՝ 40 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում