18:41  ,  19 նոյեմբերի, 2018

Դարպասապահի գոլը սեփական տուգանային հրապարակից

Ֆուտբոլի Հորդանանի հավաքականի դարպասապահ Ամիր Շաֆին Հնդկաստանի հավաքականի հետ ընկերական խաղում դարձել է բացառիկ գոլի հեղինակ: Նա հանդիպման հաշիվը բացել է 25-րդ րոպեին՝ սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Հորդանանի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում